Ճապոնական “SONY” կորպորացիան մտադիր է 2012 ֆինանսական տարում աշխարհի տասնյակ երկրներում գտնվող իր ձեռնարկություններում աշխատակիցների ընդհանուր թիվը 6 տոկոսով, այսինքն՝ 10 հազարով կրճատվել:
Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ ընկերության ղեկավարությունը նման որոշում է ընդունել ֆինանսական վիթխարի կորուստների պատճառով, որոնք գերազանցել են ամենահոռետեսական կանխատեսումները: Պատճառը հեռուստացույցների արտադրության վերակազմավորման վրա կատարված մեծ ներդրումներն են և տարերային աղետի հետևանքների վերացման նպատակով արված ծախսերը: Անցած տարի SONY-ին խոշոր հարված են հասցրել նաև հաքերները, որոնք ոչ միայն ֆինանսական կորուստներ են պատճառել ընկերությանը, այլև բացասաբար են ազդել նրա վարկանիշի վրա:
2011 ֆինասնական տարում էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերության վնասները գերազանցել են 300 միլիարդ իենը:









































