News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանը չի ճանաչում Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Ցխինվալի շրջանը շարունակում է մնալ օկուպացված վրացական տարածք: Այնտեղ իրականացվող ցանկացած ընտրական ակտ չի համարվում լեգիտիմ, քանի դեռ այնտեղից վտարված բնակչությունը չի ստանա դրան մասնակցելու իրավունք: Միջազգային հանրությունը նույնպես չի ճանաչում այսպես կոչված ընտրությունները Ցխինվալի շրջանում»:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի կրկնակի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները հրապարակվելու են այսօր երեկոյան:










































