CNN-ի հաղորդավար Ֆրեդերիկա Ուիթֆիլդը ներողություն է խնդրել ակնդիրներից՝ իր գործընկեր Սյուզան Կանդիոտիի տեսանյութում տեղ գտած ռասիստական մեջբերման համար:
Թղթակից Կանդիոտին իր պատրաստած ռեպորտաժի սկզբում, նախապես ներողություն խնդրելով, մեջբերել էր ապրիլի 6-ին Օկլահոմայի Տալսա քաղաքում 3 աֆրոամերիկացու սպանության մեջ կասկածվող Ջեյքոբ Ինգլանդի ֆեյսբուքյան “ստատուսը”: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն՝ այնտեղ ասված է եղել, որ 2 տարի առաջ նեգրը սպանել է իր հորը:” Ստատուսում” նաև ներառված է եղել “f***ing nigger” արտահայտությունը: Տեսանյութի ավարտից հետո, եթերում հնչած ոչ պատշաճ արտահայտությունների համար ներողություն է խնդրել նաև հաղորդավարը:









































