ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ ապրիլի 8-ի, ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Ապրիլի 8-ի, ժամը 22.00-ի դրությամբ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:










































