52-ամյա վիրաբույժ Բրենդան Օ’Ռիորդանը մեղադրվում է հակաօրինական գործողությունների համար այն բանից հետո, երբ Facebook սոցիալական ցանցում կատակել էր «անմեղ մարդուն սպանելու» մասին:
Daily Mail-ը գրում է, որ բժիշկը սոցիալական ցանցի իր էջում գրած է եղել. «Վերադարձել եմ ու քաոս ստեղծել: Այսօր թատրոնում եմ եղել ու սպանել անմեղ մարդու»:
Այս մեկնաբանությունը ապշեցրել էր հիվանդներին և զզվանք առաջացրել Լիզ Անտոնիացիի մոտ, ում ամուսինը, որը եղել էր այդ բժշկի հիվանդը, մահացել էր:
Վիրավորական մեկնաբանությունը տեղադրվել էր ցանցում 2010 թվականին, իսկ Լիզի ամուսինը հիվանդանոց էր տեղափոխվել դրանից մեկ տարի անց: Բայց մեկնաբանությունը վերջրես էր հայտնաբերվել օգտատերերի կողմից և շրջանառվելով` վիրաբույժի դեմ դատական հայցի պատճառ դարձել:








































