Բասկետբոլի ազգային լիգայի Ֆինիքս «Սանս» ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի խաղացող Սթիվ Նեշին: 38-ամյա կանադացին «ճառագայթների» կազմում հանդես կգա ևս 2 մրցաշրջան, որի ընթացքում կվաստակի 20 մլն դոլար:
Այս մրցաշրջանի ընթացքում Սթիվ Նեշը մեկ խաղի համար միջինը վաստակել է 12,8 միավոր և կատարել է 11,2 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք, որ 2010 թ. Վանկուվերի օլիմպիական խաղերի ջահակիր Սթիվ Նեշը «Սանսում» հանդես է գալիս 2004 թ.: 2005 և 2006 թթ. նա ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն խաղացող:







































