Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Վարչապետի 70%-անոց հարվածը փոքր բիզնեսին

Կառավարության նախորդ նիստում հաստատվեց Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն ցույց տալու 2011թ. ծրագիրը, որտեղ հերթական անգամ խոսվում էր երկրի տնտեսության զարգացման մեջ ՓՄՁ-ների դերի, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և այլ նման բաների մասին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շեշտել էր, որ ընթացիկ տարում նախատեսվում է ոլորտի 5-6 տոկոս աճ, և որ այս առումով 2011-ը բացառիկ տարի է լինելու։ Մեր տնտեսվարողները պետք է որ արդեն սովոր լինեն այն բանին, որ երբ վարչապետ Տ.Սարգսյանը խոսում է փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին, փոքր ու միջին բիզնեսը հերթական հարվածն է ստանում: Նախորդ 2 տարիների փորձը հենց սա է ապացուցում: Նույնիսկ թվերով է սա երևում` խոշորների դերը տնտեսության մեջ վերջին 2 տարիներին մեծացել է, փոքրերինը` նվազել, մինչդեռ խոշորները գնալով ավելի քիչ են ավելացնում իրենց հարկերը, քան փոքրերը: Ավելին, բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ կան, որ պատկանում են մեր օլիգարխներին: Սա արվում է հենց զանազան` ,փոքր ու միջին բիզնեսի զարգացմանե ծրագրերից միայն համապատասխան մարդկանց ,օժանդակելուե անհրաժեշտությունից ելնելով:

Իսկ ամենացավալին այն է, որ վարչապետի այս մի հայտարարությունից հետո երկրում կարող է չմնալ մի որևէ փոքր կամ միջին ձեռնարկություն, որը չի պատկանում մեր օլիգարխներին:

Այսպես, Հայաստանում կա մոտ 80 հազար գրանցված տնտեսվարող սուբյեկտ (ՍՊԸ-ներ, ՓԲԸ-ներ, ԲԲԸ-ներ, ԱՁ-ներ), որոնցից 10 հազարն է միայն, որ ակտիվորեն գործունեություն է իրականացնում: Այս մասին մեզ հետ զրույցում ասել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: ,Այսինքն` միայն 10 հազարի հարկային կոդի վրա է, որ օպերացիաներ են հայտնվում: Իսկ այդ 10 հազարից էլ առնվազն 7 հազարը մեր օլիգարխների ձեռնարկություններն են: Այսինքն` Սամվել Ալեքսանյանը ուներ մի հիմնարկ, հիմա տրոհել է 10-ի: Եվ սա մի բան է, որ կառավարության ապարատի ամենավերջին աշխատողն էլ գիտիե, – նշել էր նախկին վարչապետը: Այսինքն` Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավելի քան 70%-ը պատկանում է մեր օլիգարխներին: Թե սա ինչպես է առնչվում 2011թ.-ի համար կառավարության գերակա հռչակված դիվերսիֆիկացիայի սկզբունքին, դժվար է ասել:

Բազմազանեցումը նախևառաջ ենթադրում է հնարավորինս շատ «խաղացողների» առկայություն: Անհնար է 20 օլիգարխ-գործարարով դիվերսիֆիկացված տնտեսություն (տնտեսության ճյուղերի հարաբերակցություն) ունենալ: Մինչև 200 հազար առանձին տնտեսվարողներ չլինեն Հայաստանում, տնտեսության դիվերսիֆիկացիա չի լինի: Մինչդեռ մեր օլիգարխները շարունակում են տարբեր ոլորտներից դուրս մղել մյուս գործարարներին` մեծացնելով իրենց կշիռը տնտեսության մեջ:

Երեկ ՊԵԿ-ը հերթական անգամ հրապարակեց 349 խոշոր հարկատուների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշները: Այս մոնիտորինգի` 2010թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների արդյունքներին ,Ժամանակե-ն արդեն անդրադարձել է: Նոյեմբեր ամսվա արդյունքները էլ ավելի վատն են: 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 349 խոշոր հարկատուները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել են իրենց կողմից բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները 6.8%-ով: Եվ սա այն դեպքում, երբ 2010թ. հունվար-նոյեմբերին բյուջեի ողջ հարկերն ու այլ պարտադիր վճարները ավելացել են 14.9%-ով: Սա նշանակում է, որ 349 խոշոր հարկատուները ավելի քիչ են ավելացրել բյուջե վճարվող հարկերի ծավալը, քան նրանցից հետո եկող հարկատուները (տնտեսվարողները)։ Մինչդեռ քանի որ 349 խոշորներից հետո եկող ընկերությունների մեծ մասը ևս պատկանում է մեր օլիգարխներին` ըստ Բագրատյանի ներկայացրած թվերի, ապա կարող է ստացվել, որ դրանք հանելուց հետո մնացած 3 հազարից էլ պակաս ընկերությունները մի քանի անգամ ավելի շատ են ավելացրել իրենց վճարած հարկերը, քան մեր օլիգարխները (կամ նրանց պատկանող ընկերությունները): Մեր` իրապես մանր ու միջին ձեռներեցներին այսքանից հետո միայն մեկ բան է մնում` մտածել իրենց բիզնեսը Հայաստանից հնարավորինս շուտ Վրաստան տեղափոխելու մասին:

Հրայր Մանուկյան, «ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում