Friday, 05 06 2026
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

Սպասենք և հուսանք

Այսօր Սուրբ Զատիկ է՝ Սուրբ Հարության տոնը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հարություն առավ մեռելներից և նաև նոր կյանք պարգևեց մեղքի ծանրության տակ մեռնող մարդկությանը: Այդ կյանքն արդեն շարունակվում է մոտ 2000 տարի, ու հասել է մի հանգրվանի, երբ մարդկությունը հայտնվել է գլոբալ ճգնաժամի մեջ և ելքեր է որոնում այդ ճգնաժամից, որը դեռ շարունակում է ծավալվել:

Դա նշանակում է, որ մարդկությունն այդ տարիների ընթացքում ոչ այնքան մոտեցել է այն արժեքներին, որ մոտ 2000 տարի առաջ քարոզում էր Հիսուսը, այլ ավելի շատ հեռացել դրանցից: Ճակատագրի դիպվածով, թե նախախնամության կամքով, Հայաստանի խորհրդարանի 2012 թվականի ընտրության նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը տրվում է ապրիլի 8-ին, այսինքն` Սուրբ Հարության տոնի օրը: Խորհրդարանի ընտրությունը, ոչ որպես հենց ընտրություն երևույթ, այլ որպես մի խոշոր գործընթաց, որի համատեքստում է հայտնվել Հայաստանը, ըստ էության հանդիսանալու է մարդկության գլոբալ ճգնաժամի մեր բաժնի հանգուցալուծման որոնումը: Ու այդ իմաստով, թերևս, խորհրդանշական է, որ քարոզարշավի մեկնարկը համընկնում է Հարության տոնին:

Մարդկությունը, մենք, ունենք հարության կարիք, ունենք նորության, թարմության, նոր մոդելների ու գաղափարների կարիք: Արդյոք այդ կարիքների բավարարման առումով առաջիկա նախընտրական քարոզարշավը կլինի՞ բարեբեր, կլինի՞ արգասաբեր, արդյունավետ: Ուզում ենք հուսալ, թեև դրան նախորդած իրադարձությունները, դրան նախորդած անցուդարձը, նախորդող բովանդակությունը քիչ հույսեր է ներշնչում, որ մենք խորհրդարանական ընտրության գործընթացում իսկապես պատվով կտանենք ճգնաժամից ելքեր որոնելու մեր բաժին պատասխանատվությունն ու առաքելությունը, որ խորհրդարանի ընտրությունը կվերածենք մեր քաղաքական, հասարակական, քաղաքացիական, քաղաքակրթական հարության տոնի: Դրան ներկայումս ոչ ոք չի հավատում, կամ հավատում են շատ քչերը:

Ընդհանրապես, ներկայումս շատ դժվար է ասել, թե Հայաստանում ինչին են մարդիկ հավատում: Հավատի բացակայությունն իսկապես դարձել է մեր երկրում թիվ մեկ խնդիրներից մեկը: Դրա մասին խոսում են բոլորը, իշխանություն, թե ընդդիմություն, բայց առայժմ բոլորը համերաշխորեն լծված են հավատի հիմքերը վերացնելու գործին, կամա, թե ակամա, հաճախ նկատելով՝ դիտավորյալ, իսկ հաճախ էլ ակամայից՝ փորձելով նույնիսկ հավատ արթնացնել:
Սպասենք և հուսանք, որ ինչ-որ բան, այդուհանդերձ, կսկսի գնալ մեկ այլ ուղղությամբ, քան մինչ այդ, որ ինչ-որ բան կմտնի մի նոր հուն, քան մինչև այժմ, և Տիրոջ հրաշափառ Հարության հետ համընկած մեկնարկով ընտրարշավը իսկապես կտարբերվի նախորդներից, և իր վրա կկրի Հարության ոգին: Այդ ոգին, միևնույն է վաղ թե ուշ հաղթելու է, պարզապես ամեն մի մարդ ներկայումս պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցը՝ ուզու՞մ է ինքը արդյոք, որ այդ ոգու հաղթանակը լինի նաև իր հաղթանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում