Չինաստանի արտգործնախարարը Ճապոնիայի և Հարավային Կորեայի իր գործընկերներին ասել է, որ Պեկինը անհանգստացած է Կորեական թերակղզում տիրող իրավիճակով: The Washington post-ի փոխանցմամբ՝ մեկնաբանություններն արվել են Փխենյանի կողմից ծրագրված հրթիռի արձակումից առաջ, որը լարվածություն է առաջացրել ողջ տարածաշրջանում:
Պաշտոնական Xinhua լրատվական գործակալությունը հաղորդել է, որ նախարարը այս մասին խոսել է Սեուլի և Տոկիոյի դեսպանների հետ շաբաթ օրը տեղի ունեցած մի քանի հանդիպումների ընթացքում: Երեք նախարարները պատրաստվում են այսօր հանդիպել, և ակնկալվում է, որ կշարունակեն քննարկել հրթիռի արձակման և տարածաշրջանային այլ խնդիրներ:
Չինաստանի արտգործնախարարը «Կորեական թերակղզում վերջին զարգացումների» հետ կապված՝ կոչ է արել, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն ու մտածված գործեն:









































