Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի նավթային արդյունաբերությանը ներկայացված ամենախիստ պատժամիջոցներն անգամ և բոլոր այն քայլերը, որոնք ուղղված կլինեն Իսլամական Հանրապետությունը մեկուսացնելուն, ըստ երևույթին, չեն ստիպի, որ Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից: Հարցազրույցը հեռարձակվելու է այսօր:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ նախարարն ասել է, որ նոր պատժամիջոցները տարբերվում են նախորդներից, բայց ինքը չի կարծում, թե պատժամիջոցների քանակը կամ ճնշումները կստիպեն Իրանի իշխանություններին հասկանալ, որ անհրաժեշտ է դադարեցնել միջուկային ռազմական ծրագիրը:
Բարաքի խոսքերով՝ չնայած իր վատատեսությանը, Իսրայելը դեմ չէ Իրանի և համաշխարհային ուժերի միջև կայանալիք բանակցություններին, որոնք տեղի կունենան հաջորդ ամիս:








































