Հունաստանի ոչ մի քաղաքական կուսակցություն չի կարողանա մայիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ինքնուրույն ձևավորել կառավարությունը: Այս մասին վկայում են շաբաթ օրը հրապարակված երկու հարցումների արդյունքները.
Ներկայում Հունաստանում իշխում են ընդդիմադիր «Համահունական սոցիալիստական շարժում» և «Նոր դեմոկրատիա» կուսակցությունները; Վերջինիս ղեկավարը վարչապետ Լուկաս Պապադիմոսն է:
Սահմանադրական ընտրությունները պետք է անցկացվեն մինչ 2013 թ. աշուն, սակայն երկու իշխանություններն էլ հակված են դրանք անցկացնել այս տարվա մայիսին:
Ինչպես ցույց են տալիս հարցումների արդյունքները, նույնիսկ երկու կուսակցությունները միասին չեն կարող խորհրդարանում ստանալ տեղերի մեծամասնությունը:
Metron Analysis ընկերության հարցումների արդյունքում «Նոր դեմոկրատիա»–ն կստանա ձայների 20.8 %-ը, իսկ «Համահունական սոցիալիստական շարժումը»` 15 %-ը:
ALCO ընկերության հարցման արդյունքների տվյալներով՝ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը կստանա ձայների 24 %-ը, իսկ «Համահունական սոցիալիստական շարժումը»` 16 %-ը:









































