Հարավային Օսեթիայի իշխանությունները որոշել են նախագահական ընտրությունների օրը` մարտի 8-ին, փակել Վրաստանի հետ սահմանը, որպեսզի ապահովվի ընտրությունների երկրորդ փուլի անվտանգությունը:
Հարավային Օսեթիայի ներկայիս նախագահական ընտրությունները կրկնակի են, քանի որ հանրապետության գերագույն դատարանը չեղյալ էր համարել 2011 թ. նոյեմբերին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքները` խախտումների պատճառով:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակացելու են Լեոնիդ Տիբիլովը և Դավիթ Սանակոևը:
Մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Սմիռնովի տեղեկատվության համաձայն՝ սահմանը կբացվի ընտրատեղամասերի փակվելուց հետո, այսինքն՝ ժամը 20:00-ից: Նա նաև նշել է, որ Հարավային Օսեթիայի բոլոր ուժային կառույցները բերվել են ուժեղացված ռեժիմի:











































