The Sun-ի փոխանցմամբ` ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին տեսել են իր նոր ընկերոջ` Քանյա Վեսթի հետ գնումներ անելիս, ինչից հետո նրանք ուղևորվել են կինոթատրոն` դիտելու «Սոված խաղեր» ֆիլմը:
Վեսթն օրերս է թողարկել իր նոր` Theraflu երգը, որում նա խոստովանում է Քարդաշյանի հանդեպ իր սերը։ Քանյայի նախկին հարսանացու, մոդել Ամբեր Ռոզը հայտարարել է, որ Քիմը խորտակել է իր և իր ընկերոջ հարաբերությունները: Ռոզի խոսքով` Քիմն իր «ճղճիմ» լուսնակարներն էր ուղարկում իր ապագա ամուսնուն:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը 2011-ի օգոստոսին ամուսնացել էր բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: Նրանց համատեղ կյանքն ընդամենը 72 օր էր տևել: Քանյա Վեսթն իր երգում հայտնում է, որ ինքն իր վաղեմի ընկեր Քիմի նկատմամբ այդ ընթացքում սեր է տածել:










































