Մարտի 31-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի «Մանկական աշխարհ» խանութից գուղություն է կատարվել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1961 թ. ծնված Լամարա Տ.-ն, 1982 թ. ծնված Վարդուհի Թ.-ն, 1990 թ. ծնված Թամարա Ե.-ն 1993 թ. ծնված Արփինե Ե.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:









































