Իսպանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, համաձայն որոնց՝ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը ցանկանում է գնել «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ստեֆան Յովետիչի տրանսֆերը:
La Gazzetta Dello Sport պարբերականի փոխանցմամբ՝ «Ֆիորենտինա»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել չստացված մրցաշրջանից հետո ակումբում լուրջ փոփոխություններ կատարել:
Հայտնի էր, որ լոնդոնյան «Չելսի»-ն դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտոնական առաջարկություն էր արել Յովետիչին, այժմ այդ տրանսֆերի համար կպայքարի նաև «Բարսելոնա»-ն:
«Ֆիորենտինա»-ն չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, իսկ Յովետիչը դեռևս չի հայտարարել իր որոշման մասին:







































