Հիմալայներում ձնահյուսքի տակ է մնացել շուրջ 150 զինվորներից բաղկացած ստորաբաժանում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի հեռուստաընկերությանը:
Դեպքը տեղի է ունեցել Կարակորում լեռնաշղթայից արևելք՝ Հնդկաստանի սահմանի մոտ՝ Սիաչեն սառցադաշտից ոչ հեռու:
Հիմալայներում ձնահյուսքի տակ մնացած պակիստանցի 150 զինծառայողներից առնվազն 30-ը մահացել են: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը վկայակոչելով պակիստանի բանակի ներկայացուցչին: Այժմ ձյան տակ շարունակում են մնալ ավելի քան 100 զինվորներ:
Դեպքի վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ:











































