Եթե գազը թանկանա, և կառավարությունը սոցիալապես անապահով խավերին ինչ-որ ձևով չփոխհատուցի, ապա աղքատությունը Հայաստանում կմեծանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Ինչքան ինֆորմացիայի որ ես եմ տիրապետում, որոշակի չէ, թե երբ կթանկանա և ինչքան կթանկանա: Բայց որպես ԱԺ սոցիական հարցերի հանձնաժողովի նախագահ` մի բան հստակ գիտեմ, որ այդ թանկացումը կանդրադառնա մեր սոցիալապես խոցելի խավերի վրա, և կառավարությունը, իշխանության բոլոր մարմինները պարտավոր են այդ մասին հոգալու»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:











































