«Երկիր»-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ամենահամաչափը» ՕԵԿ-ի համամասնական ցուցակն է: Այստեղ ընդգրկված անձանց կարելի է բաժանել մի քանի խմբի:
«Եվ այսպես, Բաղդասարյանին պատկանող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ողջ դասախոսական կազմով է ընդգրկվել ցուցակում: Ցուցակում են ինչպես ռեկտորը, երկու պրոռեկտորները, ֆինանսավարչական գծով տնօրենը, տնտեսագիտական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկանները, ֆրանսերենի ամբիոնի վարիչը, տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոսը, այնպես Էլ Ակադեմիայի Գյումրու, Վանաձորի մասնաճյուղերի տնօրենները և Կապանի մասնաճյուղի լաբորանտը:
Հաջորդ մեծ խումբը ԱԻՆ ՕԵԿ-ական աշխատակիցներն են: Որքան որ հաջող 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում ԱԻ ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանը, նույնքան էլ հաջող հորիզոնականներում են նախարարության ՕԵԿ-ական աշխատողները, նրանց թիվը ցուցակում հասնում Է 13-ի: Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին, թեև բաժին Է հասել ցուցակի 13-րդ հորիզոնականը, բայց իր ղեկավարած նախարարության ՕԵԿ-ական աշխատողների թիվը ցուցակում 111:
Իսկ ահա 4-րդ հորիզոնականում հանգրվանած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախարարությունից ցուցակում ընդգրկել են ընդամենը 4-ին»:









































