Առանց հակառակորդին տեսնելու շախմատ խաղալը նորություն չէ, քանի որ տարբեր համակարգչային կամ պլանշետային ծրագրեր թույլ են տալիս դա անել:
Daily Mail-ը, սակայն, գրում է, որ ամերիկացի 23-ամյա ուսանողը, ով սոցիալական որոշ ցանցերում հայտնի է FunGowRightNow12 անունով, ստեղծել է «ռոբոտ շախմատ», որը թույլ է տալիս, որ շախմատի խաղաքարերը ֆիզիկապես տեղաշարժվեն տախտակների վրա, եթե անգամ այդ տախտակները գտնվում են իրարից հազարավոր մղոններ հեռավորության վրա։
Ուսանողն այն կոչում է Wireless Arduino Powered Chess: Թե ինչպես է աշխատում «ռոբոտ շախմատը», կարելի է տեսնել YouTube–ում տեղադրված տեսանյութում:










































