AS հանդեսի փոխանցմամբ՝ ֆուտբոլի պատմության լեգենդար խաղացողներից մեկը՝ Տեոֆիլո Կուբիլյասը, հայտնել է, թե ըստ իրեն ովքեր են ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողները:
«Համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող համարում եմ Պելեին: Ֆուտբոլիստի ունակությունները և կարողությունները առավելապես դրսևորվում են աշխարհի առաջնության խաղերի ժամանակ, իսկ Պելեն հաղթել է երեք մունդիալներում: Ինչ վերաբերում է Լիոնել Մեսսին, ապա նույնիսկ Դիեգո Մարադոնան է նրան գերազանցում: Չնայած հաշվի առնելով Մեսսի տարիքը՝ կարելի է ենթադրել, որ նա դեռ շատ բարձրունքներ կգրավի», – ասել է Կուբիլյասը:







































