Android-ի ու iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածներում «Վիքիփեդիան» Google քարտեզների փոխարեն կօգտվի OpenStreetMap ծրագրի քարտեզներից: Այս մասին նշված է «Վիքիմեդիա» հիմնադրամի բլոգում:
Հրաժարումը ենթադրաբար պայմանավորված է Google-ի ծրագրով` վճար գանձել այն ռեսուրսներից, ովքեր օգտվում են API քարտեզներից: Այս մասին հայտնում է CNET News-ը:
Գումար անհրաժեշտ է վճարել այն դեպքում, եթե քարտեզների բեռնումը գերազանցում է օրական 25 հազարը: Գումարը կազմում է 4-10 դոլար յուրաքանչյուր 1000-րդ բեռնման համար:
Ավելի վաղ Google-ի քարտեզներից հօգուտ OpenStreetMap-ի, հրաժարվել էին Apple-ը և Foursquare սոցիալական ցանցը:
OpenStreetMap-ը կամ OSM-ը ոչ կոմերցիոն քարտեզագրական նախագիծ է:
Ինչպես «Վիքիփեդիան», այնպես էլ այն ֆինանսավորվում է բարեգործությունների շնորհիվ:







































