Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից մայիսի 3-4-ն անցկացվելիք՝ հակահրթիռային պաշտպանության խնդիրների վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին կմասնակցեն 49 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները: Այս մասին հաղոդում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Ըստ այդ տեղեկության՝ հրավիրված երկրներից միայն մեկը տեխնիկական պատճառներով է հրաժարվել մասնակցել հանդիպմանը:











































