Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Պուտինը սեղմելու փոխարեն՝ կփորձի ջարդել Սարգսյանի ու Ալիևի ձեռքերը. Ռիչարդ Կիրակոսյան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան ցույց տվեց, որ մեր երկիրն ավելի մեծ ռազմավարական արժեք է ձեռք բերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, որ Ռուսաստանը շատ բաներում նման է Թուրքիային, որը Հայաստանին հարգում է, երբ նա ուժեղ է:

«Լավրովի այցը երեք քաղաքական նպատակ ուներ` Ռուսաստանի համար Հայաստանի դերի ցուցադրում, ինչպես նաև Պուտինի նախագահության համար նախապատրաստություն, երկրորդ`Ռուսաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում ցույց տալու անհրաժեշտություն, և երրորդ` այց Հայաստան` ԱԺ ընտրություններից մեկ ամիս առաջ:

Ակնհայտ է, որ Հայաստանը ՌԴ-ի համար այս տարածաշրջանում միակ վստահելի գործընկերն է: Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանը իր համար շատ կարևոր գործընկեր է, ինչն էլ մեզ թույլ է տալիս ավելի շատ բան կորզել նրանից:

Միաժամանակ Ռուսաստանը հարաբերությունները բարելավում է Ադրբեջանի հետ, և Վլադիմիր Պուտինի վերադարձով այդ երկիրը շարունակելու է իր առաջնային դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն զարգացումներում ակնհայտ փոփոխություններ են սպասվում: Նախագահ Մեդվեդևը շատ համբերատար էր և հակամարտող կողմերի հանդիպումները կազմակերպելու համար ներդնում էր իր ժամանակն ու ջանքերը, նա սեղմում էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ձեռքերը, իսկ Պուտինը սեղմելու փոխարեն՝ կփորձի ջարդել Սարգսյանի ու Ալիևի ձեռքերը:

Պուտինի ոճն ավելի ագրեսիվ ու ճնշող է, սակայն, բարեբախտաբար, չի աշխատի՝ երկու պատճառով: Նախ՝ Պուտինը չի կարող ազդել Հայաստանի վրա, քանի որ լարված հարաբերություններ ունի հայկական կողմի հետ, երկրորդ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շատ հեռու են միմյանցից: Ադրբեջանը դեռևս չի գիտակցում, որ հավիտյան կորցրել է ԼՂՀ-ն և պարտվել պատերազմում: Մինչդեռ Հայաստանը ոչ մեկի համար վտանգավոր չէ: Այս առումով հակամարտության կարգավորման շուրջ իրական զարգացումներ չպետք է ակնկալել»,- ասաց նա:

Անդրադառնալով Լավրովի այցին` Հայաստանում ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, Պուտինի նախագահության նոր շրջանի պատրաստություններ են տարվում:

«Պուտինը կվերափոխի քաղաքականությունը, որովհետև Ռուսաստանն էլ է փոխվել: Նա այլևս այնքան սիրված չէ, ինչպես նախկինում, ինչը Հայաստանի համար նշանակում է, որ պետք է դասեր քաղել: Բացի այդ, Հայաստանը պետք է ՌԴ-ից ճնշումներ ակնկալի նաև Պուտինի Եվրասիական միության մասով: Սակայն սա հստակորեն ՀՀ շահերից չի բխում: Հայաստանը պետք է նայի ապագային, ոչ թե վերստեղծի խորհրդային անցյալը»,- ասաց Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում