Պեկինը, երևում է, պատրաստվում է սանձազերծել «հազվագյուտ հողային մետաղների» պատերազմը (ՀՀՄ):
Չինաստանի իշխանությունները ՀՀՄ-ի արտահանման վրա միջազգային շուկայում քվոտա են սահմանել`ավելի քան 30 հազար տոննա: Ընդ որում`դա այն դեպքում, երբ հազվագյուտ հողային մետաղների նկատմամաբ պահանջարկը տարեցտարի աճում է: Այս մասին հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:
Փորձագետների գնահատմամաբ` մինչ 2015թ. հազվագյուտ հողային մետաղների նկատմամբ պահանջարկը կավելանա մեկ երրորդով` տարեկան մինչև 200 հազար տոննա: Գումարային արտահայտությամբ դա ավելի քան 20 մլրդ դոլար է: Ստեղծված իրավիճակից միակ շահողը ՉԺՀ-ն է, որը վարում է «չափավոր էգոիզմի» քաղաքականություն:
«Չինաստանը, որը գերիշխում է շուկայում հազվագյուտ հողային մետաղների արտադրության շուրջ 90 տոկոս մասնաբաժնով, որոշել է կրճատել արտահանումը: Նպատակը Ճապոնիային պատժելն է` կապված Հյուսիսչինական ծովում Սենկակու կղզիների հետ»,- նշել է Պետերսոնի անվան միջազգային էկոնոմիկայի աշխատակից Գերի Խաֆբաուերը:
Վերջին 2 տարում ամենահայտնի հազվագյուտ հողային մետաղները` ցերիումը, լանթանը, նեոդիմը, պրազեոդիմը շուկայում թանկացել են 1000 տոկոսով:
Հազվագյուտ հողային մետաղների միջին գները Ճապոնիայի ու ԱՄՆ-ի գնորդների համար կրկնակի բարձր են:
Այսօր Չինաստանն օգտագործում է իր արդյունահանած հազվագյուտ հողային մետաղների 70 տոկոսը:







































