Ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում գտնվող մոսկովյան պատվիրակության անդամները, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թարմ ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևան կատարած այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այսօր կմասնակցեն նաև մի շարք միջոցառումների:







































