ՌԴ Ալթայի Հանրապետությունում քրեական գործ է հարուցվել` 70 հազար կեղծ ռուբլի յուրացնելու հատկանիշներով: Այս մասին հաղորդում է БанкФакс լրատվական գործակալությունը:
Երեկ հանցագործության մասին տեղեկացրել է Ալթայի Հանրապետության դատախազությունը:
Ըստ քննչական խմբի տվյալների` 2010թ. օգոստոսին Հայաստանի քաղաքացի Գագիկ Անտոնյանը Նովոսիբիրսկի բնակիչ Արամ Հայրապետյանին առաջարկել է խումբ կազմել` կեղծ թղթադրամներ ռեալիզացնելու համար: Վաճառակետերում նրանց հաջողվել է երկու օրվա ընթացքում «սպառել» 5000 ռուբլի նոմինալով 14 թղթադրամ: Որոշ թղթադրամներ անմիջապես հայտնաբերել են վաճառողները:
Այս պահին Անտոնյանը ձերբակալված է, իսկ Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: