Մի քանի ժամ է՝ ինչ չի գործում Hayeli.am լրատվական կայքը: Այն պատկանում է հեռուստահաղորդավարուհի Անժելա Թովմասյանին, որի հետ էլ զրուցեց «Առաջին լրատվական»-ը:
Նա ասաց, որ չի կարծում, թե կայքը ջարդվել է դրսի հաքերների կողմից, քանի որ այն դեռ չուներ անգլերեն և ռուսերեն տարբերակ, ուստի դրսի հաքերների կողմից միջամտությունը քիչ հավանական է համարում: Ըստ նրա` կայքը նոր է , սակայն հասցրել է տարաբնույթ հրապարակումներով հանդես գալ:
«Ունեցել ենք հրապարակումներ բոլոր քաղաքական ուժերի և անցուդարձերի վերաբերյալ»,- նկատեց Անժելա Թովմասյանը` կասկածելով, որ կայքը ջարդվել է հայաստանյան խակերների կողմից:
Հիշեցնենք, որ կայքը չի գործում արդեն մի քանի ժամ, և հայտնի չէ, թե երբ կգործի, ու ինչն է պատճառը, որ կայքն արժանացել է հաքերների հարձակմանը:








































