Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ո՞վ է նստելու մեքենայի ղեկին՝ Կոնգրե՞սը, թե՞ ԲՀԿ-ն

Ընտրության վերահսկման միասնական շտաբի ստեղծումը առաջին հայացքից ոգևորիչ նախաձեռնություն է, սակայն մյուս կողմից` շտաբն ինքնին կարող է լինել շատ ավելի լուրջ գործընթացի ընդամենը մակերեսային մի շղարշ, ինչը փաստացի քիչ կապ ունի ընտրությունների արդարությունը վերահսկելու իրական և անկեղծ ցանկության հետ, այլ ավելի շատ ենթադրում է ընդամենը պայքար իշխանության համար, որին ի դեպ՝ կարող է ներգրավված լինել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այդ տեսանկյունից, բավական հետաքրքրական է միասնական շտաբի ստեղծման նախաձեռնության, այսպես ասած, «իրավաբանական հասցեն»: Այն քաղաքագետների միությունն է՝ Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարած կառույցը, ով էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեջ զբաղեցնում է միանգամայն անցողիկ մի հորիզոնական: Այստեղ գուցե ավելորդ չի լինի հիշել, որ Հմայակ Հովհաննիսյանը 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը տեղ էր զբաղեցրել Սամվել Բաբայանի Դաշինք կուսակցության անցողիկ հորիզոնականում: Իսկ թե ում քաղաքական ուղեծրում էր ստեղծվել և գործում Սամվել Բաբայանի Դաշինքը, թերևս գաղտնիք չէ քաղաքական կյանքով հետաքրքրվողների համար: Դաշինքը ստեղծվել և գործում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղեծրում և հենց այդ իսկ պատճառով էլ Դաշինքը չմտավ 2007 թվականի խորհրդարան, որովհետև այդ խորհրդարանում բացարձակ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը: Թե ինչ գործունեություն ծավալեց հետո Սամվել Բաբայանը, ինչ եղավ Դաշինքի ճակատագիրը և ուր է Բաբայանն այժմ` արդեն էական չէ: Էական է այն, որ Հմայակ Հովհաննիսյանի վերջին տարիների քաղաքական հետքը բավական հետաքրքրական ուղղություն է տալիս միասնական շտաբի նախաձեռնությանը և դրան Բարգավաճ Հայաստանի միանալուն:

Ընդ որում` այստեղ էլ, իհարկե, մեկ այլ հետաքրքրական հանգամանք կա: ԲՀԿ-ից ստորագրություն է դնում մի գործիչ, որը կուսակցության մեջ թեև զբաղեցնում է համամասնական ցուցակի երկրորդ համարը, բայց չունի կուսակցական պաշտոնական կարգավիճակ, մինչդեռ մյուս բոլոր ստորագրողները այդպիսի կարգավիճակ ունեցող անձինք էին՝ Կոնգրեսի համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ժառանգության փոխնախագահ: Թե ինչ քաղաքական ուղեծրում է Վարդան Օսկանյանը` թերևս դժվար չէ կռահել անգամ նրա տասնամյա արտգործնախարարությանը ծանոթ չլինելով հանդերձ: Պարզապես կռահելու համար բավական է լսել նրա ներկայիս քննադատությունը ուղղված Հանրապետականին, որի համատեքստում այն է, որ մինչև 2008 թվականը գոնե ավելի լավ էր:

Ահա այդ ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ միասնական շտաբի նախաձեռնությունն իրականում խորհրդարանի ընտրության գործընթացի վրա Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունն ապահովելու գործիքներից մեկն է, որի նպատակը Սերժ Սարգսյանի դեմ լայն ընդդիմադիր կոալիցիա ձևավորելն է: Համենայնդեպս, այն տեսքով, ինչ տեսքով, որ այժմ գոյություն ունի կամ հռչակվել է այդ շտաբը` այն ավելի շատ հենց այդ նպատակին է ծառայում կամ այդ նպատակին կարող է ծառայել, քան ընտրական գործընթացի վերահսկողություն ապահովելը: Դրա համար ընդամենը բավական է արձանագրել, թե ինչով է զբաղված, օրինակ, շտաբի առանցքային ուժերից մեկը հանդիսացող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թե՛ այժմ, թե՛ ընդհանրապես իր քաղաքական գործունեության ընթացքում: Կուսակցությունը զբաղված է բարեգործությամբ, ինչն այլ կերպ կոչվում է նաև ընտրակաշառք: Նաև վաղաժամ քարոզչությամբ, ինչն արգելված է: Եվ եթե այդ հանգամանքները չեն դրվում միասնական շտաբի սեղանին, ապա բնականաբար առաջանում է շտաբի արդյունավետության խնդիր: Ընդ որում` ստորագրող քառյակի երկու մյուս ներկայացուցիչները՝ Դաշնակցությունն ու Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ դաշինքը, արտահայտվել են այդ խնդիրների կապակցությամբ և հայտարարել, որ սկզբունքային հարցեր կան դեռևս համաձայնեցնելու և առանց դրա շտաբը կլինի անարդյունավետ:

Զարմանալիորեն լուռ է Հայ ազգային կոնգրեսը: Հայ ազգային կոնգրեսից իր դժգոհությունն է հայտնել միայն Կոնգրեսի անդամ Մարդու իրավունքներ 96 կուսակցությունը, որի նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարել է, որ դեմ է Կոնգրեսի մասնակցությանը մի շտաբի, որտեղ ներգրավված է նաև ԲՀԿ-ն: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայ ազգային կոնգրեսի մեջ ներկայացված մնացյալ ուժերը կողմ են ԲՀԿ հետ համագործակցության այդ ձևաչափին, երբ Կոնգրեսը աչք է փակում Բարգավաճ Հայաստանի խախտումների վրա և փորձում միասնաբար պայքարել ՀՀԿ խախտումների դեմ: Չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ հետ համագործակցելու պայման էր դրել՝ խզել կապերը ռեժիմի հետ և հեռանալ նաև Ռոբերտ Քոչարյանից: ԲՀԿ-ն կապը չի խզել ռեժիմի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանից էլ թեև հայտարարել է հեռու լինելու մասին, բայց իր համամասնական ցուցակում տեղ է տվել Քոչարյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկին՝ Վարդան Օսկանյանին, ում Հայ ազգային կոնգրեսը մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարած «տաբուն», թե պետք է ողջունել Օսկանյանի մուտքը ԲՀԿ, համարում էր Մարտի 1-ի իշխանական խոսափող: Մինչդեռ, Կոնգրեսը, կարծես թե, ոչ միայն ձեռնպահ չի մնում ԲՀԿ հետ համագործակցությունից, այլ էլ ավելի է մոտենում Բարգավաճ Հայաստանին, որը որևէ կերպ չի հեռացել ավազակապետական ռեժիմից և որը միաժամանակ ավելի է մոտեցել Ռոբերտ Քոչարյանին, կամ Քոչարյանն է մոտեցել նրան:

Կոնգրեսի այդ մարտավարությունը կոնսենսուսայի՞ն, թե՞ կրկին միանձնյա որոշում է, ինչպես համամասնական ցուցակի կազմումը: Այդ հարցի պատասխանը, թերևս, կտրվի խորհրդարանի ընտրությունից հետո: Նաև կտրվի պատասխանը, թե ինչ կտա խորհրդարանի ընտրությանը Կոնգրես-ԲՀԿ այդ համագործակցության հետագա խորացումը՝ ներքաղաքական ներկայիս ստատուս քվոյի, և հատկապես ներիշխանական ստատուս քվոյի առկայության պայմաններում: Եվ եթե անգամ Կոնգրեսն ու ԲՀԿ-ն հաջողեն ՀՀԿ-ին արգելակելու հարցում, նրանցից ո՞վ է նստելու մեքենայի ղեկին՝ Կոնգրե՞սը, թե՞ ԲՀԿ-ն, որը, ըստ էության, ներկայումս արդեն իսկ մասամբ ղեկի վրա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում