Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ Strikeforce-ի ղեկավար Սքոթ Քոքերը պաշտոնապես հաստատել է, որ գերծանր քաշայինների եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 19-ին: Ջոշ Բարնետտ – Դանիել Կորմե մենամարտը տեղի կունենա Սան-Խոսեում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ):
«Strikeforce-ը վերադառնում Սան-Խոսե: The Bay Area-ում մայիսի 19-ին տեղի կունենա հիանալի մենամարտ: Այդ օրը կկայանա գերծանր քաշայինների եզրափակիչ հանդիպումը Ջոշ Բարնետտի և Դանիել Կորմեի միջև, իսկ Գիլբերտ Մելենդեսը կպաշտպանի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին՝ մրցելով իր վաղեմի հակառակորդ Ջոշ Թոմփսոնի հետ»,- Քոքերին մեջբերում է MMAjunkie-ն: