Միջին տարիքի մարդկանց շրջանում թմրադեղերի օգտագործումն ավելացել է, քանի որ նրանք, ովքեր թմրադեղեր սկսել էին օգտագործել 60-ական, 70-ական թվականներին, չեն ցանկանում հրաժարվել այդ սովորությունից:
Գիտնականների հետազոտության համաձայն՝ կանաբիսի օգտագործումը 50-ն անց մարդկանց շրջանում 1990-ական թվականներից ի վեր տասն անգամ ավելացել է:
Այլ թմրամիջոցներից օգտվող տարեց մարդկանց թիվը նույնպես ավելացել է:
Հետազոտությունն իրականացրել է Լոնդոնի King’s College-ի գիտնականների թիմը: Նրանց անցկացրած հարցումներին մասնակցել է 4000 մարդ: Հետազոտության արդյունքները հրատարակվել են Age and Ageing ամսագրում:







































