Դամասկոսից 13 կմ հեռավորության վրա գտնվող Դումա քաղաքում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև բախումներ են տեղի ունենում:
«Ալ-Ջազիրա»–ի փոխանցմամբ` կառավարական զորքերը հրետանային ռմբակոծության են ենթարկել Դուման, ապա քաղաք են բերվել նաև տանկեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին կառավարական զորքերի և ընդդիմադիրների բախման հետևանքով զոհվել է ավելի քան 61 մարդ:
Վարչակարգի հակառակորդների տեղեկատվության համաձայն՝ Իդլիբում զոհվել է 10, իսկ Տաֆթանազում առնվազն 20 մարդ;
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի բանագնաց Քոֆի Անանը ՄԱԿ ԱԽ-ին հայտնել էր, որ պաշտոնական Դամասկոսը խոստացել է զորքերը դուրս բերել քաղաքներից ու բնակավայրերից և մինչ ապրիլի 10-ը դադարեցնել արյունահեղությունը:










































