Calcio24 իտալական մամուլի փոխանցմամբ՝ «Արսենալ»-ը նախատեսում է հանդես գալ «Վալենսիա»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի տրանսֆերի գնման առաջարկով, քանի որ Արսեն Վենգերը ուզում է բազմազանություն մտցնել իր թիմի հարձակվողական գործողություններում:
«Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Սոլդադոն մեծ համբավ է վայելում 2010 թվականի ամռանը «Վալենսիա» տեղափոխվելու պահից և այժմ Իսպանիայի ազգային հավաքականի մշտական խաղացող է: Մարզիկը վերջին 18 ամիսներին անցկացրած 85 հանդիպումներում 50 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:
«Արսենալ»-ի ղեկավարները բանակցություններ են վարել «Քյոլն»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկու տրանսֆերը ձեռք բերելու համար: Բոլոր դեպքերում, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը այս ամռանը կփորձի հզորացնել թիմի կազմը, որպեսզի վերջ դնի առանց հաղթանշանների խաղալու 7-ամյա ընդմիջմանը:








































