Նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը հաստատեց այն լուրերը, որ ինքը ևս մասնակցելու է Մոսկվայում կայանալիք «Չեմպիոնական մրցավազք»-ին: Այդ մասին հայտարարել է մրցույթի կազմակերպիչ Ալեքսանդր Պակը:
«Համեմատած նախորդ տարվա հետ՝ այս տարվա տղամարդկանց մրցույթի կազմը ավելի քան լի է հայտնի և ուժեղ մարզիկներով: Այս տարի այդ ցուցակում կլինի նաև Ուլե-Էյնար Բյորնդալենը, որը արդեն հաստատել է իր մասնակցության հայտը», – ասել է Ալեքսանդր Պակը:
Հիշեցնենք, որ «Չեմպիոնական մրցավազք»-ը տեղի կունենա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում՝ ապրիլի 7-ին: Անցած տարվա «Չեմպիոնական մրցավազք»-ի չեմպիոն էր դարձել նորվեգացի Տարե Բյոն: