Սևծովյան նավատորմի պահականավը կշարունակի մեկ ամիս առաջադրանքներ կատարել Սիրիայի ափերին: Այս մասին հայտնել է իրադրությանը ծանոթ ռազմադիվանագիտական աղբյուրը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, աղբյուրը նշել է, որ առաջին փուլում ռազմանավը կմտնի Տարտուս, կհամալրի ջրի և սննդամթերքի պաշարները, և անձնակազմը կարճատև հանգստի հնարավորություն կունենա: Այնուհետև մեկ ամսվա ընթացքում նավն առաջադրանքներ կկատարի Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Սիրիայի ափերի անմիջական հարևանությամբ:
Նրա խոսքերով՝ Սիրիայում իրադրության լարումից հետո Միջերկրական ծովի այդ հատվածում ակտիվացել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիաի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ռազմածովային ուժերի նավերի ներկայությունը:
Նա հիշեցրել է, որ Միջերկրական ծովը համարվում Սևծովյան նավատորմի պատասխանատվության գոտի, ինչով էլ բացատրվում է իրենց պահակային նավի ներկայությունը:








































