Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`մինչև տարեվերջ Ադրբեջանի զինված ուժերը կհամալրվեն հարավաֆրիկյան 60 հակաականային տրանսպորտային միջոցներով: Խոսքը Marauder տիպի 30 և Matador տիպի 30 զրահատրանսպորտների մասին է:
Դրանցից առաջինն ունակ է տեղափոխել 10 (8+2) մարդ, իսկ երկրորդը՝ 14 (12+2): Marauder-ի պայթյունադիմացկունությունը գնահատվում է 14 կիլոգրամ տրոտիլին համարժեք, իսկ Matador-ինը՝ 14 կիլոգրամ տրոտիլին համարժեք: Marauder-ը զինված է 12.7 միլիմետր տրամաչափի գնդացիրներով, իսկ Matador-ը՝ 14.5 միլիմետր տրամաչափի գնդացիրներով:










































