83 կառույցների շինարարական աշխատանքները, որոնք կսպասարկեն «Եվրո-2012»-ը, գրեթե ավարտված են: Ընդհանուր առմամբ լեհական կողմի ներդրումները կազմել են 30.6 մլրդ դոլար: Այս մասին հայտնեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Լեհաստանում, բացի մարզադաշտերից, կառուցվում են նաև օդանավակայաններ, հյուրանոցներ, կայարաններ և այլն: Ընդհանուր առմամբ Լեհաստանում վերանորոգվել են 75 տարբեր ուղղության երկաթգծեր, իսկ առաջնության ժամանակ կարգը կպաշտպանեն 9 000 ոստիկաններ: Այս պահին Լեհաստանը կենտրոնացած է հիվանդանոցների և անվտանգության համակարգերի որակը բարձրացնելու հարցի վրա:
Վերջին կառույցը, որը բացվել է Լեհաստանում, եղել է Վարշավայում բացված 55 000 նստելատեղ ունեցող «Հանրապետական» մարզադաշտը: Լեհաստանում կառուցված 4 նոր մարզադաշտերը միասին կարող են տեղավորել 130 000 հանդիսականի:






































