Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Հայ ազգային կոնգրեսի թիրախն այս ընտրություններին լինելու է ՀՀԿ-ն. Վահագն Խաչատրյան

Հայ ազգային կոնգրեսի թիրախն այս ընտրություններին լինելու է ՀՀԿ-ն. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

«Մարդիկ Հանրապետականին չեն վստահում, դրա համար էլ ընտրողների շրջանում նա գործում է վախի մթնոլորտ սերմանելու սկզբունքով: Միաժամանակ, ես երբեք լուրջ չեմ ընդունել ՀՀԿ-ի այն խոսքերը, թե իրենք հայաստանյան քաղաքական դաշտում գործող ամենահզոր ուժն են: Երբ կուսակցությունը ստիպում է այս կամ այն հիմնարկից իր օգտին կոնկրետ թվով քվեներ ապահովել, նշանակում է՝ այնտեղ մարդու նկատմամբ հարգանք չկա: Իսկ ՀԱԿ-ի համակիրները ազատ են, մեզ մոտ՝ ՀՀԿ-ի նման, մարդկանց ձու ու գինի չեն բաժանում»,- ասաց նա:

Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության»՝ երեկ ստորագրած հայտարարությանը՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ փաստաթուղթը թույլ կտա վեր հանել և բացահայտել բոլոր ընտրախախտումները:

«Ես տեսնում եմ դրա հնարավորությունը: Պարզապես շտաբի մեջ ներգրավված ուժերը պետք է միմյանց վստահեն, կոնկրետ քայլերի դիմեն: Այդ պարագայում ընտրությունների ընթացքի վերահսկողությունը լիովին հնարավոր կդառնա:

Ես համոզված եմ, որ զուտ քաղաքական նպատակներից ելնելով՝ հայտարարությունը ստորագրած բոլոր չորս ուժերը ազնիվ համագործակցության դեպքում ընտրություններին հաղթելու ավելի մեծ հնարավորություններ կունենան և չեն գնա իշխանությունների հետ ինչ-ինչ գործարքների:

Միաժամանակ, թող պարզունակ չհնչի, սակայն քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ամփոփելով՝ ՀԱԿ անդամը հռետորական հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ իշխանություններն ընտրություններից հետո չեն համաձայնում հրապարակել ընտրացուցակները: «Պարզ է՝ ինչու: Դրանց հրապարակայնացման դեպքում ընտրակեղծիքներն ակնհայտ կդառնան»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակից չորս քաղաքական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները երեկ ստորագրել են մի հայտարարություն, որով հայտնում են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին: Հայտարարությանը չի միացել միայն այդ համատեղ քննարկմանը մասնակցած ՀՀԿ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում