Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող ՎԻկտոր Հյուգոյի անձնական իրերի հավաքածուն աճուրդում վաճառվել է ավելի քան 3.2 մլն եվրոյով: Այս մասին հաղորդում է Christie’s աճուրդի տան պաշտոնական կայքէջում: Ինչպես հաղորդում է BBC News-ը, աճուրդից ստացված գումարը եռակի գերազացել է աճուրդի կազմակերպիչների ակնկալիքները:
Աճուրդում ներկայացվել է 500 իրից բաղկացած հավաքածուն, այդ թվում`ֆրանսիացի գրողի ընտանիքին պատկանող գրքեր, նկարներ, լուսանկարներ, կահույք:
Ամենաշահութաբեր լոտը եղել է «Բելգիական հուշանվեր» (Souvenir de Belgique) նկարը, որը նկարել է անձամբ Հյուգոն: Այն վաճառվել է 409 հազար եվրոյով (ավելի քան կես միլիոն դոլար):
Հաղորդվում է, որ հավաքածուն գնել է Վիկտոր Հյուգոյի փարիզյան թանգարանը:







































