Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրաքին կոչ է անում կրճատել մահապատիժների թիվը երկրում՝ նշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նման դատավճիռների թիվը զգալիորեն մեծացել է:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Պան Գի Մունն ասել է, որ անհանգստացած է մահապատիժների թվի մեծացմամբ: Նրա զեկույցում ասվում էր, որ 2011 թվականի դեկտեմբերից 2012 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Բաղդադում մահապատժի է ենթարկվել 80 մարդ:
Զեկույցում նաև ասվում է, որ այդ մարդկանց մեծ մասը հիմնականում մահապատժի էր ենթարկվել երկրի հակաահաբեկչության մասին օրենքի հիման վրա:










































