«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանին` Գազի Հովոյին, խոստացել են ազատ արձակել նրա որդուն, եթե նա Հանրապետական կուսակցության օգտին 5 հազար ձայն ապահովի:
«Փորձեցինք Հովհաննես Ղազարյանից ճշտել տեղեկությունը, սակայն վերջինս ասաց, որ ինքը մեր հարցերին չի պատասխանում և անջատեց հեռախոսը: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը վստահեցրեց, որ նման բան լինել չի կարող»,- ապա թերթը հավելում է.
«Հիշեցնենք, որ Վիլեն Ղազարյանը բախվել էր ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր որդիների հետ ու երկար ժամանակ փախուստի մեջ էր: Անցած տարեվերջին ոստիկանությունն Օդեսայում ձերբակալեց Վիլենին և տեղափոխեց Հայաստան: Ղազարյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ»:











































