Թվում է, թե Մադոննան պատրաստ է գրավել աշխարհը: Երգչուհին ցանկանում է ճանապարհորդել աշխարհով մեկ` ներկայացնելով իր երաժշտությունը։ Նա անգամ պատրաստ է լինել այնպիսի երկրներում, որտեղ քաղաքական անկայուն վիճակ է տիրում:
CBS News-ը հաղորդում է, որ Մադոննայի մենեջերը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում ասել է, որ երգչուհին կցանկանար երգել Իրանում, իչպես նաև՝ Լիբանանում, Եգիպտոսում և անգամ Սիրիայում` չնայած, որ դա այժմ անհնար է:
Մադոննայի շրջագայությունը կսկսվի մայիսի 29-ին՝ Իսրայելից, և կշարունակվի մինչև նոյեմբեր: