Գիտնականները պարզել են, որ տիզերն ամենակենսունակ օրգանիզմներն են Երկրի վրա: Պարզվել է, որ այս կենդանիները կարող են ապրել նույնիսկ վակուումում՝ էլեկտրոնային մանրադիտակի ճառագայթների ազդեցության ներքո: Հետազոտողների հոդվածը հայտնվել է PLoS ONE ամսագրում:
Հետազոտման օբյեկտ է եղել տիզի Haemaphysalis flava տեսակը: Գիտնականները պատահաբար հայտնաբերել են, որ այս կենդանիները կարողանում են ապրել վակուումում:
Նոր հետազոտության շրջանակներում տիզերը եղել են վակուումի մեջ 30 րոպեների ընթացքում և ենթարկվել են էլեկտրոնային հզոր ճառագայթի ազդեցությանը: Արդյունքում նրանք վնասվածքներ են ստացել, բայց ավելի լավ պայմաններ տեղափոխելուց հետո ակտիվորեն սկսել են շարժվել: Դրանից հետո բոլոր փորձի ենթարկվածները ապրել են ևս երկու օր:
Հետագայում կատարած փորձերը ցույց են տվել, որ տիզերին վնասել է ոչ թե վակուումը, այլ էլեկտրոնային ճառագայթը: Գիտնականների խոսքերով` որոշ պարզագույն օրգանիզմների՝ վակուումում ապրելու կարողությունները թերագնահատվել են:
2008 թ. օգոստոսին ամենակենսունակ կենդանի էին ճանաչվել փոքրիկ ջրային արջերը, որոնց տարել էին տիեզերք, ինչի արդյունքում նրանց մի մասը չէր ապրել:










































