Երեկ WikiLeaks կայքին բանկային հաշիվների վերաբերյալ փաստաթղթեր փոխանցած Ռուդոլֆ Էլմերին տուգանել էին 6 հազար շվեյցարական ֆրանկով: Նրան մեղադրում էին իր նախկին աշխատավայրից` Julius Baer հայտնի շվեյցարական բանկից, աշխարհում հայտնի մարդկանց հաշիվների վերաբերյալ գաղտնիքներ հանելու և դրանք WikiLeaks-ին տրամադրելու համար:
Ինքը` Էլմերը, ասում է, թե մեղավոր չէ և պարզապես հանրությանն է ներկայացրել, թե որքան գումարներ են պահում բանկերում այդ մարդիկ, և ինչ ճանապարհներով են դրանք վաստակում:
Սակայն տուգանքի մասին որոշումն ընդունելուց մի քանի ժամ անց Էլմերին ձերբակալեցին նույն` բանկային գաղտնիքը հայտնելու մեղադրանքով:
Այս պահին հայտնի չէ՝ նա երկա՞ր կմնա կալանավորված, թե՞ գրավի դիմաց ազատ կարձակվի: