Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Զորիկը կասկածող է ման գալիս

Ինչպես տեղեկացրել էինք, մեր ունեցած տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում Զոհրաբ Զոհրաբյանի փոխարեն պատգամավոր պետք է դառնա Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Հարկ է նշել, որ վերջինս դեմ է եղել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին Կյաժ Էդոյի` Էդուարդ Մուշեղյանի նշանակմանը` ցանկանալով անձամբ զբաղեցնել այդ պաշտոնը: Սակայն զգացմունքները մի կողմ է դրել, երբ 2012թ. ընտրություններում նրան է խոստացվել այդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորի մանդատը: Իսկ Զոհրաբ Զոհրաբյանը, թեև մտադիր չէ դիրքերը զիջել, սակայն շատ շուտով ստիպված կլինի ընկրկել, քանի որ առանց իր «քաղաքական կնքահոր»` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի (որի հետ հարաբերությունները խզվել են դեռ 2007-ի աշնանը) աջակցության, Զոհրաբի պատգամավոր դառնալու շանսերը հավասարվել են զրոյի: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Արաբկիր համայնքի ԱԺ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի հետ:


– Մեր ունեցած տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ձեր փոխարեն պատգամավոր անցկացնել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին: Պարոն Զոհրաբյան, ինչո՞վ եք պայմանավորում այս փոփոխությունը:


– Ճիշտն ասած, ես այդ մասին տեղեկացել եմ ձեր օրաթերթից, այլ աղբյուրներից նման ինֆորմացիա չունեմ:


– Նույնիսկ մտավախությո՞ւն էլ չունեք, որ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում կարող են Ձեզ նման անակնկալ մատուցել:


– Ես ինչպես կարող եմ նման մտավախություն ունենալ, եթե այսօր աշխատում եմ և իմ գործունեությունը ծավալում եմ ի բարօրություն իմ ժողովրդի:Հետևաբար ներկա դրությամբ ինչպես կարող եմ նման մտավախություն ունենալ: Բայց ինչպես ասում են` ժամանակը ցույց կտա:


– Եթե իշխանական վերնախավի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում նման հրահանգ լինի և այս ինֆորմացիան գործնական տեսք ստանա, պատրաստվո՞ւմ եք պայքարի մեջ մտնել Հովհաննես Շահինյանի հետ:


– Ինձ ժողովուրդն է ընտրում, ինձ իշխանությունը չի ընտրում: Ես գործադիրի աշխատող չեմ, նախարար չեմ:


– Հասկանալի է, բայց ամեն դեպքում, Դուք մեզանից լավ եք հասկանում, որ իշխանության ներսում բոլոր հրահանգները գալիս են վերևից:


– Չէ, իհարկե, այդպես չէ, ինչի՞ մասին է խոսքը: Միգուցե մարդիկ կան, որ դրա կարիքը ունեն կամ վերևից համաձայնություն ունեցել են: Ինչ վերաբերում է ինձ` ես երբեք չեմ ունեցել:


– Ամեն դեպքում, 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունը առաջադրելո՞ւ եք:


– Դեռևս մեկ տարուց ավելի ժամանակ կա: Բայց, եթե գտնեմ, որ ես պատրաստ եմ հետագայում ևս ծառայել իմ ժողովրդին, իհարկե, կարող է և դնեմ իմ թեկնածությունը: Եթե գտնեմ, որ ես պատրաստ չեմ, և ժողովուրդը ինձ չի վստահի,- ես անպատասխանատու մարդ չեմ,- ինչպես կարող եմ գնալ դրան: Կարծում եմ` մի քանի ամսից, գարնանը կամ ամռանը պարզ կլինի, թե ինչ է սպասվում առաջիկայում:


– Ձեր շանսերը առաջիկա պայքարում ցածր են գնահատում նաև այն պատճառաբանությամբ, որ Դուք ներկա դրությամբ չունենք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հովանավորչությունը:


– Ռուբեն Հայրապետյանը իմ շատ լավ ընկերն է: Բացի այդ, ես որևէ մեկի աջակցությունը ոչ մի անգամ, ոչ մեկից չեմ ունեցել: Եթե ինչ-որ մի աջակցություն էլ եղել է, ապա դա զուտ ընկերական կամ, չգիտեմ, վերաբերել է սպորտի բնագավառին:


– Իսկ պատրա՞ստ եք Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ ընտրապայքարի մեջ մտնել:


– 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում, եթե ինքը իրեն կառաջադրի, և ես ևս կառաջադրեմ, ապա բնականաբար ընտրապայքար տեղի կունենա: Բայց կարող է նրանից բացի, շատ մեծ քանակությամբ մարդիկ էլ ընդգրկվեն պայքարի մեջ: Բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող այս պահին գուշակություններ անել ապագայի վերաբերյալ: Կյանքը ցույց կտա, թե առաջիկայում ինչ զարգացումներ տեղի կունենան:


– Քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Արաբկիրում արդեն նոր իշխանական թիմ է ձևավորվում` հանձինս Էդուարդ Մուշեղյանի` Կյաժ Էդոյի, Հովհաննես Շահինյանի, որոնք ունեն նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը, իսկ մյուս թևում Գագիկ Բեգլարյանին են միանալու այն քաղաքական ուժերը, ովքեր հանգամանքների բերումով իրենց տեղերը զիջել են նորերին:


– Ես էլի եմ ասում, որ ինֆորմացիային տիրապետում եմ միայն ձեր թերթի միջոցով: Բայց եթե կհայտնվեն ինչ-որ նոր ուժեր, որ ուզում են ինչ-որ բան անել ժողովրդի համար և ոչ թե իրենց անձնական շահերի համար, խնդիր չկա` ես պատրաստ եմ բոլորի հետ էլ աշխատել: Թող պայքարեն, թող պայքարեն ժողովրդի բարօրության համար, ոչ թե իրենց անձնական շահերի կամ չգիտեմ ինչի համար:


– Մոտավոր պատկերացում ունե՞ք, թե Ձեր գործունեությունը ինչո՞վ չի բավարարել «Հանրապետական» կուսակցության վերնախավին:


– Դուք շեշտը դրա վրա եք դրել, իսկ ո՞վ է ասում, որ չի բավարարել իմ գործունեությունը հանրապետական վերնախավին:


– Հենց իշխանական աղբյուրներն են ասում:


– Ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ իշխանական ո՞ր աղբյուրներից է այդ արտահոսքը գալիս: Պատրաստ եմ մամլո ասուլիս հրավիրել, և ով որ ասել է, նստենք իրար դիմաց, և թող ինքը ասի` ով է այն մարդը կամ մարդիկ, ովքեր դեմ են իմ գործունեությանը: Եթե այդ մարդը կամ այդ մարդիկ իշխանական վերնախավից են, թող բարի լինեն իրենք ասեն, թե իմ գործունեությունը ինչով չի բավարարել իշխանական վերնախավին: «Հանրապետական» կուսակցությունը այսօր գործում է, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ ճանաչում են, և ամեն մեկը իր աշխատանքը անում է: Եթե կան թերացումներ կամ թերի մարդիկ, դա արդեն հարցի երկրորդ կողմն է, բայց սխալ է ընդհանուր ֆոնի վրա կարծիք կազմել: Ամեն դեպքում, եթե կան նման մարդիկ, ես մեծ հաճույքով պատրաստ եմ յուրաքանչյուր տեղ նրանց հետ հանդիպման, յուրաքանչյուր քննարկման, վերլուծության և այլն, և այլն:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում