Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հոդվածագիրը հոդվածում կատարել է մի շարք իրավական եզրահանգումներ, որոնք միակողմանի են. Ոստիկանություն

Վահագն Հովակիմյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Օրենքը խախտելը խրախուսվում է» հոդվածում կատարել է մի շարք իրավական եզրահանգումներ, որոնք միակողմանի են և հիմնված են ՀՀ ոստիկանության պետի տեղակալի խոսքերի ընդհանուր համատեքստից կտրված արտահայտությունների վրա: Հոդվածագիրը հարց է բարձրացրել, թե ինչու ոստիկանությունը «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջը չի կատարում և 6 ամսից ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայողներին հաշվառումից չի հանում: Բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայելու» հանգամանքը միայն՝ ռեգիստրից հանելու իրավական հիմք չի հանդիսանում: Հոդվածագիրը հենվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը ոչ թե հերքում, այլ փաստում է ՀՀ ոստիկանության դիրքորոշման օրինականությունը, քանի որ նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում խոսվում է ոչ թե 6 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվողների, այլ հիշյալ ժամկետում դրսում բնակվող և Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը դիմած ՀՀ քաղաքացիների մասին:

«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:» («Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս):

Հոդվածագիրն իր մեկնաբանությունների սխալ լինելու մեջ կարող է համոզվել ծանոթանալով ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման 2-րդ կետի«գ» ենթակետի պահանջին, համաձայն որի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում` Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու մասին գրավոր տեղեկացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթերի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանցում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (կացարանի) հասցեն: Միայն այս դեպքում է, որ քաղաքացու տվյալները կարող են հանվել բնակչության պետական ռեգիստրից:

Օրենքը խախտողների նկատմամբ խրախուսական վերաբերմունքի վերաբերյալ հոդվածագրի դատողությունը իրականության հետ որևէ կապ չունի, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունն է իր նոր բնակության վայրի մասին հայտնել հյուպատոսական ծառայությանը և հանվել բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից (ընտրողների ցուցակից), կամ իրավաբանորեն չփոխել գտնվելու վայրը, մնալ ընտրողների ցուցակում, ըստ այդմª մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին:

Ավելորդ չենք համարում նշել նաև, որ եթե հազարավոր քաղաքացիների բնակչության պետական ռեգիստրի ցուցակից հանելու հոդվածագրի ցանկությունը երբևէ իրականություն դառնա, ապա հաշվառումից հանված ՀՀ բոլոր քաղաքացիները զրկված են լինելու մեծամասնական ընրակարգով ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Այսպես` ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկությանը մասնակցում են օրենսգրքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում