Wednesday, 10 06 2026
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար

Կարգախոսը պետք է այնպես համապատասխանեցվի, որ բառախաղի չվերածվի. հոգեբան

Առջևում Աժ ընտրություններն են, և թեև դեռ նախընտրական քարոզչությունը չի մտել պաշտոնական փուլ, որոշ կուսակցությունների նախընտրական կարգախոսներն արդեն հայտնի են: ՀՀԿ-ն այս ընտրություններին հանրությանն է ներկայանում «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, ԲՀԿ-ն` «Հավատա, վստահիր, պահանջիր», ՕԵԿ-ը` «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր» և ՀՅԴ-ն` «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսով: Քաղաքական ուժերի ներկայացրած կարգախոսների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ:

Նա նշեց, որ Հայաստանում հետաքրքիր օրինաչափություն կա. երբ քաղաքական դաշտում նոր ուժ է առաջ գալիս, նոր մարդիկ, նոր ծրագրեր, կարգախոսը շատ ավելի մեծ կարևորություն է ստանում, մարդիկ հիշում են կարգախոսը և ուշադրության արժանացնում, քան դաշտում երկար ժամանակ գործող ուժերին և կուսակցություններին: Նրա պարզաբանմամբ` այդպես է, քանի որ ժողովուրդը, հասարակությունը կարիք ունի իրապես հավատալու, կարիք ունի, որ իրեն համոզեն, կարիք ունի, որ իրեն խոստանան: «Երբ նոր ուժ է գալիս դաշտ, նոր մարդիկ կամ հին մարդիկ նորերի հետ միասին, բայց նորովի, որոնք հասարակությանն անծանոթ են, դեռ անշոշափելի, ապա հասարակության ուշադրությունը սևեռվում է այդ ուժի մասին եղած տեղեկատվության վրա, այդ ուժի կողմից հնչեցված կարգախոսին, քանի որ կարգախոսը քաղաքական ուժի կարճ ծրագիրը պետք է լինի: Առանց խորը վերլուծելու մարդիկ այդպես էլ ընկալում են: Այսինքն` կարգախոսի իրական գործառույթը կատարվում է անծանոթ ուժի ներկայանալու ժամանակ»,- մեկնաբանեց Արմինե Ղազարյանը`շարունակելով պարզաբանել, որ հին քաղաքական ուժը, որը կարգախոսով իր նոր քաղաքական վեկտորն է ցուցադրելու, հասարակության կողմից հավատ չի վայելում, դրա համար չկա կարգախոսի կարևորությունը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր կուսակցություն իր կերպարը, իմիջը արդեն ունի հասարակության, ժողովրդի մեջ, առանց իրենց կողմից ներկայացվող «նոր պիտակների» իրենց գործունեությամբ կամ չգործունեությամբ տարիների ընթացքում վաստակել են իրենց տրվող կարգախոսները, դրա համար շատ բարդ է նման ուժերին կարգախոս գտնել, որն արժանահավատ կլինի: Ուստի, հոգեբանի կարծիքով, միգուցե դրա համար էլ դիմել են «հավատի և հավատալու» օգնությանը, որն, ըստ նրա, ավելի զավեշտալի է ստացվել:

ՌԱՀՀԿ փորձագետն ասաց, որ թերևս շատ լավ իմանալով սա, գուցեև ուսումնասիրելով բարոյա-հոգեբանական մթնոլորտը՝ կոալիցիոն ուժերը հասկացել են, որ այն, ինչ չկա, դա պետք է առաջարկել: Սակայն նա նկատեց, որ «բուժելու» փոխարեն փչացրել են, քանի որ կարգախոսը պետք է համապատասխանի ներկայացնող ուժին, հակառակ դեպքում դա իրոք զավեշտ է, ծիծաղելի: Անդրադառնալով ՀՀԿ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին` նա ասաց, որ տարբեր ձևակերպումներով, ձևախեղումներով, հումորի վերածելով շրջանառվեց և՛ սոցիալական ցանցերում, և՛ ընդդիմադիր մամուլում:

Ըստ նրա` անհարմար է ստացվել, որ երեք կուսակցություններն իրենց գործունեության մարտավարության մեջ մարդկանց առջև պատասխանատու լինելու փոխարեն անորոշ և անշոշափելի եզրույթ են առաջարկում: Նա չբացառեց, որ ՀՀԿ-ն, ըստ երևույթին, օգտվել է Օբամայի change՝ «փոխենք»-ից, ՀՅԴ-ն ֆրանսիական կարգախոսն է տեղայնացրել, իսկ ՕԵԿ-ը ընդհանրապես վերածնվելու խնդիր ունենալով, իր իսկ կուսակցության անունն է ներառել կարգախոսում: Խոսելով ԲՀԿ կարգախոսից` փորձագետն ասաց, որ ԲՀԿ-ն ավելի համառ իմիջով ներկայացավ, բայց այդ համառության ցանկացած բառ մարդկանց մեջ ասոցիատիվ կապերով կոնկրետ ընտրակաշառք, աջակցություն, օգնություն «պահանջելու» մեջ է ամփոփվում:

Հոգեբանը կարգախոսների կազմման տրամաբանությունը մեկնաբանելու համար դիմեց փոխաբերության՝ ասելով, որ եթե ուզում ես ամենաուժեղ կենդանուն ստանալ և ամեն կենդանուց վերցնում ես նրա ամենաուժեղ հատկանիշը, կամ ամենագեղեցիկ կնոջը ստանալու համար, վերցնելով գեղեցիկ կանանցից ամենահաջող դիմագիծը, դեռ երաշխիք չէ, որ նպատակադրվածը կստացվի, ընդհակառակը` այլանդակ կամ զավեշտալի մի բան գուցե ստացվի:

Արմինե Ղազարյանն ասաց, որ կարգախոսը պետք է այնպես համապատասխանեցվի, որ ծիծաղելի չլինի, որ բառախաղի չվերածվի և մոտ լինի այն ուժին, որը ներկայացնելու է, պետք է լինի համոզիչ, վճռական, հավատ ներշնչող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում