Բրիտանական կինեմատոգրաֆիստների տնտեսական դժվարությունները չեն շրջանցել անգամ հայտնի «գործակալ 007»-ին:
Բոնդիանայի մասին պատմող նոր`23-րդ «Սքայֆոլ» ֆիլմում նա ստիպված է հրաժարվել իր սիրած ըմպելիքից` մարտինիով կոկտեյլից` հօգուտ գարեջրի:
Հավելյալ ֆինանսական միջոցների կարիք զգացող ֆիլմի հեղինակները պայմանագիր են կնքել հոլանդական Heineken գարեջրային ընկերության հետ: Այս մասին այսօր գրել են բրիտանական ԶԼՄ-ները:
Համաձայն պայմանավորվածության` գործակալը Բոնդը, որին կմարմնավորի անգլիացի դերասան Դենիել Քրեյգը, կոկտեյլի փոխարեն կբարձրացնի գարեջրի փրփուրով լի բաժակը:
Դա հայտնի սերիայի կեսդարյա պատմության մեջ կպատահի առաջին անգամ:
Ֆիլմի ստեղծողները` ռեժիսոր Սեմ Մենդեսի գլխավորությամբ, ստիպված են գնալ այդ քայլին «Սքայֆոլի» ֆինանսական միջոցների սղության պայմաններում: