Մադոննայի նոր “MDNA” ալբոմը ամերիկյան Billboard հիթ-շքերթի առաջատարն է: Ալբոմը թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 359 օրինակով:
Երգչուհու համար սա Billboard-ում 8-րդ հաղթանակն է, 5-րդը`անընդմեջ լինելու առումով: Նախորդ անգամ Մադոննային հաջողվեց հիթ շքերթում առաջատար տեղ զբաղեցնել 2008 թվականին`”Hard Candy” ձայնասկավառակով: Այն թողարկման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց 280 հազար օրինակով:
Billboard –ում հաղթանակների թվով Մադոննան երկորդն է: Նա զիջում է միայն Բարբրա Սթրեյզանդին, որի 9 ալբոմները եղել են առաջին տեղում: