Bloomberg պարբերականի տեղեկացմամբ՝ հանրահայտ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դարձել է Samsung ընկերության գովազդային դեմքը: Պայմանագիրը գործում է 2012 թվականի 1-ից և նախատեսված է երեք տարի ժամկետով:
Նախատեսվում է, որ Շարապովան ընկերության արտադրանքը կգովազդի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, իսկ հաջորդ տարվանից՝ նաև համաշխարհային շուկայում: Նշենք, որ ավելի վաղ ռուս թենիսիստուհին գովազդային պայմանագրեր է կնքել Nike, Evian от Danone, Tiffany & Co. и Tag Heuer, ինչպես նաև Motorola и Sony Ericsson ընկերությունների հետ: Վերջինիս հետ կնքած համաձայնագրի ժամկետը լրացել է 2011 թվականին:
Հիշեցնենք, որ Մարիա Շարապովան համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին. Forbes-ի տեղեկացմամբ՝ թենիսիստուհու տարեկան եկամուտը կազմում է 25 մլն ԱՄՆ դոլար: