Գլենդելի ոստիկանությունը Canyon Country-ի տներից մեկում հայտնաբերել է ավելի քան երկու ունցիա հերոին, մեկ պայուսակ մարիխուանա և երկու հրացան: Զենք և թմրանյութեր անօրինական պահելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալվել է 28-ամյա Հայկ Ավագյանին: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թոմ Լորենսի խոսքով` հայտնաբերված թմրանյութի ընդհանուր արժեքը կազմում է 20 հազար դոլար:
Ավագյանը ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Գլենդելի բնակիչներին թմրանյութ իրացնելու փաստի առթիվ սկսված հետաքննության արդյունքում:
Իրավապահները ականատես են եղել Ավագյանի կողմից թմրանյութի իրացման դեպքի: Նա դուրս է եկել տնից, նստել փոքր-ինչ հեռու կայանած մեքենան և ուղևոր Արշակ Հակոբյանին փոխանցել հերոինով փաթեթ: Խուզարկությամբ Հակոբյանի վարտիքի փողքում կես ունցիա հերոին է հայտնաբերվել: Ավագյանն ու Հակոբյանը ձերբակալված են:









































